Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Կեցցե՛ս։


ՊԱՂՏԱՍԱՐ

Շատ պատիվ պիտի ընեմ իրենց, որպեսզի դատս աղեկ քննեն։ Խահվե, գինի, անուշ, օղի, օշարակ...


ՕԳՍԵՆ

Կարծեմ կուգան... եկան:


ՏԵՍԻԼ Բ.

ՆՈԻՅՆՔ և ՓԱՅԼԱԿ. ԵՐԿԱԹ, ՍՈԻՐ դրան առջև

ՓԱՅԼԱԿ, առ Երկաթ

Մտե՛ք, կաղաչեմ։


ԵՐԿԱԹ, առ Սուր

Կը խնդրեմ, անցե՛ք.


ՍՈԻՐ, առ Փայլակ

Առաջ դուք մտեք։


ՓԱՅԼԱԿ

Ինձի չվայլեր ձեզմե առաջ մտնել։


ԵՐԿԱԹ, առ Փայլակ

Պատշաճից օրենքը կը պահանջե որ ամենեն ետքը ես մտնեմ։


ՍՈԻՐ, առ Երկաթ

Բնավ երբեք, չենք ընդունիր։


ՓԱՅԼԱԿ, առ Սուր

Դուք մտեք ուրեմն նախ և առաջ։


ՍՈԻՐ, առ Փայլակ

Չեմ ընդունիր, դուք ինձմե նախապատիվ եք։