Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ, առ Սուր

Ձեր ազնվությունն է, որ այսպես կարծել կուտա ձեզ։


ՍՈԻՐ, առ Փայլակ

Ձեր ազնիվ զգացումներն են, որ այդպես խորհիք կուտան ձեզ։


ՓԱՅԼԱԿ, առ Սուր

Ձեր առ իս ունեցած համակրությունն է, որ այնպես խոսիլ կուտա ձեզ։


ՍՈԻՐ, աո Փայլակ

Ձեր զգացմանց փափկությունն է որ...։


ԵՐԿԱԹ առ Սուր

Ժամանակ չանցունենք, մտե՛ք, կաղաչեմ։


ՍՈՒՐ առ Երկաթ

Դուք մտեք։


ԵՐԿԱԹ

Ոչ, թո՛ղ տեր Սուրը մտնե։


ՍՈԻՐ

Ո՛չ. թող տեր Փայլակը մտնե։


ՓԱՅԼԱԿ

Ո՛չ, ես կարգս գիտեմ։


ՍՈԻՐ

Երեքնիս մեկեն մտնենք, օ՛ն։ (Երեքը մեկեն կը մտնեն և սեղանին առջև կուգան):


ՓԱՅԼԱԿ

Նստելու համար ալ ժամանակ չանցունենք, կ՛աղաչեմ։ (Կը նստին):


ՍՈԻՐ. առ Օգսեն

Կարծեմ հայտարարվեցավ ձեզ, թե ամուսնական դատերու մեջ փոխանորդություն չընդունվիր։