Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Այո՛, պիտի մեկնիմ։ (Կը մեկնի, բարևելով Դատաստանական Խորհրդո անդամները):


ՍՈԻՐ

Նախնական գործողություններ ունինք կատարելու. կրնաք դուրսը սպասել քիչ մը և ներս մտնեք, երբ զանգակին ձայնը լսեք։ (Պաղտասար գլուխը ծռելով կը մեկնի):


ՓԱՅԼԱԿ, առ Սուր

Դուք չըսիք ձեր կարծիքը:


ՍՈԻՐ

Ոչ, որովհետև վիճաբանությունն ընդմիջելու ստիպվեցանք։


ԵՐԿԱԹ

Ասանկ խնդրոց մեջ նախապաշարումներու շատ կարևորություն տալու չէ։


ՓԱՅԼԱԿ

Այսուամենայնիվ այլոց վկայությանց հենլով՝ վճիռ աք արձակելու չէ։


ԵՐԿԱԹ

Ես կուսակցական ոգվով չեմ շարժիր։


ՓԱՅԼԱԿ

Ոչ ալ ես։


ԵՐԿԱԹ

Խնդիրն սկզբունքի տեսակետով քննելով բարկանալու իրավունք չունեիք ինձի դեմ։


ՓԱՅԼԱԿ

Սակայն դուք այնպիսի ակնարկություններ ըրիք, որ արժանապատվություն վիրավորելու բնություն ունեին, հասկցնել կուզեիք ինձ, թե կույրղկուրայն կը պաշտպանեմ այն կողմը։