Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Ամենևին, շատ սխալ ըմբռնած եք իմ խոսքերուս իմաստը։ Ես ըսի պարզապես, թե ճերմակ գինին խնձորով կխմվի, մինչդեռ սևը գեղձով ավելի ախորժելի է քմաց։


ՓԱՅԼԱԿ

Եվ ավելցուցիք, թե սև գինիով խնձոր ուտողներն ճաշակն զուրկ են։


ՍՈԻՐ

Ըստ իս, ճաշակի խնդրոց մեջ ճշմարտությունն միշտ ծակամուտ կը պահվըտի, հետևաբար երկու կողմն ալ կրնա իրավունք ունենալ։ (Սողոմե խահվե կը հրամցնե):


ՓԱՅԼԱԿ

Իրավունք ունեի ուրեմն երբ կը պոռայի թե ճաշակի խնդրոց մեջ վճիռ արձակելն տղայություն է։


ԵՐԿԱԹ

Ոչ. ես կը պնդեմ միշտ թե գեղձով ճերմակ գինի չխմվիր։


ՓԱՅԼԱԿ

Ես ալ չեմ դադրիր պոռալե թե խնձորով ճերմակ գինի խմելու տրամադիր ոչ քիմք ունիմ, ոչ ստամոքս...


ԵՐԿԱԹ

Իրավունք ունիք, և ես ալ կը ջանայի զձեզ համոզելու, թե ըստ ձեր քմաց ուրիշին քիմքը զատելու իշխանություն չունեիք։


ՊԱՂՏԱՍԱՐ, դրան առջև

Կարծեմ զանգակի ձայն մը...


ՍՈԻՐ

Ո՛չ, նախնական գործողություններն չավարտեցան տակավին։ (Պաղտասար կը մեկնի):