Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՓԱՅԼԱԿ

Ո՛չ ալ պարտավոր էի իմ քիմքս ձեր քմաց համաձայնեցնել։


ԵՐԿԱԹ

Անտարակույս. որչափ քիմք այնչափ գինի:


ՓԱՅԼԱԿ

Որչափ խնձոր այնչափ քիմք։


ԵՐԿԱԹ

Բայց մեծամասնությունը...։


ՓԱՅԼԱԿ

Մեծամասնությունն իմ քովս է։


ԵՐԿԱԹ

Ոչ:


ՓԱՅԼԱԿ

Այո՛:


ՍՈԻՐ

Կաղաչեմ, փակեցե՛ք այս խնդիրն։


ԵՐԿԱԹ

Ու՞ր լսված է, եղբայր, ճերմակ գինիով դեղձ ուտելը։


ՊԱՂՏԱՍԱՐ, դրան առջև

Մտնե՞նք:


ՓԱՅԼԱԿ, ոտք ելնԵլով

Ինչո՞ւ կաճապարեք, ազգը մեզի ամսական չտար ձեր գործերը կարգադրելու համար, մենք ազգասիրաբար, անձնանվիրաբար հանձն առած ենք հոս գալու և ձեր խնդիրը քննելու։ Մենք գործի տեր մարդիկ ենք, մենք զավակներ ունինք, որոնց ապրուստ և հագուստ հոգալու պարտավոր ենք, և այսօր մեր գործերն երեսի վրա թողլով եկած ենք հոս ձեր ամուսնական խնդիրը քննելու. մենք ձեր ծառան չենք, հաս-