Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Այո՛, շատ աղեկ ամփոփեցիք խնդիրները։


ՓԱՅԼԱԿ

Ամփոփում մոր ամեն ինչ մանրամասնորեն կը պատմե. համառոտ ընդարձակություն մը...:


ՍՈԻՐ, զանգակը հնչեցնլով

Տեր Պաղտասար և տիկին Անույշ ներս գան։


ՏԵՍԻԼ Դ.

ՆՈԻՅՆՔ և ՊԱՂՏԱՍԱՐ. ԱՆՈԻՅՇ (Ձախ թևը կապած)

ՍՈԻՐ

Նստեցե՛ք։ Տեր Պաղտասար, հանձնաժողովո անդամներս, որ անդամ ենք նաև Դատաստանական Խորհրդո, կը փափաքինք լսել ձեր արդարացուցիչ փաստերն այն ընթացից մասին, որով վարված եք ձեր կնոջ հետ, ընթացք մոր գլխովին հակառակ է դարուս ոգվուն, ընթացք մոր երբեք չկրնար արդարանալ քաղաքակիրթ աշխարհին առջև, ընթացք մոր պատվավոր մարդու չվայլեր, ընթացք մոր կը դատապարտվի ամեն կարգի խիղճերե, վերջապես ընթացք մոր ամենուն ահ ու սարսափ կազդե։ Ի՞նչ պիտի պատասխաներ, տեր Պաղտասար:


ՊԱՂՏԱՍԱՐ

Կինս անհավատարիմ գտնված է...


ՍՈԻՐ

Լռե՛։ (Սողոմե օշարակ կը բերե):


ՓԱՅԼԱԿ

Լեզուդ քեզի քաշե:


ԵՐԿԱԹ

Խորհրդարանական լեզվով խոսե՛: