Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՏՈՆ

Չէ, չեմ հավտար այդ խոսքերուդ. չեմ հուսար, որ Կոմիկը այնչափ գազանաբարո ըլլի՝ շատ աղեկ ծառա մ'է, մանավանդ թե սրամիտ է. բայց դուգ ինչո՞ւ համար իրմե այսքան դժգոհ եք։


ՄԱՐԳՐԻՏ

Հայր իմ, ձեր առջևը ոչխարի մը պես է. բայց երբ դուք կերթաք, գայլի կերպարանք կառնու։ Անցած օրը խեղճ մայրը եկեր էր զինքը տեսնալու, անանկ գազանաբար վարվեցավ հետը, որ խեղճ մայրը սկսավ լալով ողբար Անօգուտ մարդ մէ, իրեն ալ օգուտ մը չունի, վերջապես այլանդակ մեկն է, և թե որ ասանկ երթա, մեր պատիվն ալ պիտի արատե:


ԱՆՏՈՆ

Մի՛ վախնար, աղջիկս, իր գործերը ծանոթ են ինձի և չեմ հուսար, որ այնչափ վատ ըլլա, որչափ որ դուք կըսեք։ Շատ կը սիրեմ զինքը և կուզեմ ինձի փեսա ընել։


ՄԱՐԳՐԻՏ

Ի՞նչ կը լսեմ։


ԱՆՏՈՆ

Շատ խելացի ծառա մԷ և քեզի հարմար ամուսին մը, այնպես չէ՞։


ՄԱՐԳՐԻՏ

Հայր իմ, ի՜նչպես կրնա ըլլիլ, որ ես այն կոպիտին հետ...


ԱՆՏՈՆ

Կոպիտին հետ չէ, Կոմիկին հետ կըսեմ։


ՄԱՐԳՐԻՏ

Անկարելի բան մ'է ինձի համար, ես Երվանդը կը սիրեմ։


ԱՆՏՈՆ

Ա՛յս էր ուրեմն Կոմիկեն դժգոհ ըլլալուդ պատճառը...