Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ, մեկուսի

Եթե չճաթիմ աղեկ։


ՍՈԻՐ

Այս վարկյանես աշխատե երաշխավոր մը գտներ եթե ոչ այս տունը մտնելու չես։


ԵՐԿԱԹ

Այո՛։


ՓԱՅԼԱԿ

Իմ կարծիքս ալ այս է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ։


ՍՈԻՐ

Ձեզի քանի քանի անգամ ըսվեցավ, որ անձնականություն չդարձնես խնդիրն:


ԵՐԿԱԹ

Ի կարգ հրավիրեցե՛ք զինքն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Յուր անհավատարմությունն հաստատված Է։


ՓԱՅԼԱԿ

Խնդրեն դուրս խոսիլն արգիլյալ է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Հետևաբար...


ՍՈԻՐ

Մի՛ խոսիր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Եվ բնականաբար...


ՍՈԻՐ

Խոսք չունիս։