Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ

Մեղք, մեղք, հազար մեղք, տեր Պաղտասար:


ՊԱՂՏԱՍԱՐ

Սուտ է, սուտ... ես իրեն դպած չունիմ:


ԱՆՈԻՅՇ

Ա՜հ... ա՜հ...


ՊԱՂՏԱՍԱՐ, առանձին

Աս ի՜նչ դժոխային կնիկ է եղեր:


ԱՆՈԻՅՇ

Ա՜հ... ա՜հ...


ՍՈԻՐ

Հանուն մարդասիրության կ՝աղաչեմ ձեզ, տեր Կիպար, որ սա խեղճ կինն առնեք և սա սենյակը տանիք, որ քիչ մը՞ հանգստանա. չե՞ք տեսներ, նստելու կարողություն չունի։ Կ՝աղաչեմ քիչ մը խնամք տարեք:


ԵՐԿԱԹ

Ես ալ կը խնդրեմ հանուն գթության, որ քովեն չբաժնվիք, զի մի գուցե վայրենի գազանն նորեն վրան հարձակի։


ՓԱՅԼԱԿ

Կը հուսամ թե մեր երեքին սիրույն համար հանձն կառներ այս նեղությունն։


ԱՆՈԻՅՇ

Ա՜հ... ա՜հ...


ԿԻՊԱՐ, բարանելով

Բայց... կարծեմ թե...


ՍՈԻՐ

Վարանելու ժամանակ չէ, կ՝աղաչեմ, շուտ ըրեր, (Կիպար վերցնելով Անույշը կը տանի): Դուռը գոցեցե՛ք։