Այս էջը սրբագրված է
մեր խոհանոցեն ալ բան մը չլսվիր որ... ո՞վ մարեցավ...
չըլլա՜ որ տիկինը մարի... ո՞ւր է տիկինս... տիկինս ո՞ւր է...
ինչո՞ւ չես պատասխաներ, տիկինս կուզեմ ես...
ՊԱՂՏԱՍԱՐ
Գլուխդ փարատի տիկինդ։
ՍՈՂՈՄԵ
Ո՞ւր է տիկինը։
ՊԱՂՏԱՍԱՐ
Գործդ գնա՛, հիմա ոտքիս տակը կառնեմ գլուխդ ու գիդ կը հանեմ:
ՍՈՂՈՄԵ
Բան մ՝ալ չես կրնար ընել։
ՊԱՂՏԱՍԱՐ
Խոհանոցդ գնա՛ ու գործդ նայե՛։
ՍՈՂՈՄԵ
Ո՛չ:
ՊԱՂՏԱՍԱՐ, բարձրաձայն
Խոսքս մտիկ պիտի ընես թե ոչ։
ՍՈՂՈՄԵ, պոռալով
Չե՞ս խպնիր, չե՞ս ամչնար...։
ՏԵՍԻԼ է.
ՆՈԻՅՆՔ և ՓԱՅԼԱԿ, ԵՐԿԱԹ, ՍՈԻՐ, ԿԻՊԱՐ, ԱՆՈԻՅՇ
ՍՈԻՐ
Ի՞նչ եղաք նորեն...
ՍՈՂՈՄԵ
Անգամ մը գլխուդ մազերուն ճերմակությանը նայե՛...
ՓԱՅԼԱԿ
Ի՞նչ պատահեցավ։