Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍՈՂՈՄԵ

Մեկու մը բան չըսի, բայց հիմա որ տեսա թե խեղճ կինդ կը չարչարես, ա՛լ չկրցի համբերել, անամոթ մարդ, (Կերթա):


ՏԵՍԻԼ Ը.

ՊԱՂՏԱՍԱՐ. ՓԱՅԼԱԿ. ԵՐԿԱԹ. ՍՈԻՐ, ԿԻՊԱՐ, ԱՆՈԻՅՇ

ՍՈԻՐ

Ճշմարիտը խոսելով, չկրցինք վայլեցնել ձեզի, որ գեղեցիկ կին մունենալով զիջանեիք այդ սպասուհվույն քծնիլ։


ՓԱՅԼԱԿ

Շիտակը մարդուս հավատալիքը չգար։


ՍՈԻՐ

Ինչ որ է, փակենք այս խնդիրն ալ և ատյանը բանանք։ (Զանգակը հնչեցնելով) Ատյանը բացված է։ Խոսքը ձերն է, տեր Կիպար։


ԿԻՊԱՐ

Տեր Պաղտասար այնպիսի զրույցներ տարածեր պարակի վրա, որք պատիվս արատավորելու և զիս կային ընկերությանց մեջ մտնե ու անարժան էակ մը ցույց տալու հանգամանքն ունին։ Կը խնդրեմ, հարցնեիք տեր Պաղտասարին թե ե՞րբ ըսած եմ իրեն, թե յուր կինը կը սիրեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նքը պիտի ըսեր թե կը սիրե կինս։


ՍՈԻՐ

Կի՞նդ ըսավ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ո՛չ: