Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՒՐ

Ո՞վ ըսավ ուրեմն:


ՊԱՂՏԱՍԱՐ

Վատահամբավ տան մը մեջ զիրար սիրելն հաստատեցինք։


ՍՈԻՐ

Վկաներ ունի՞ք։ Ո՞վ տեսած է ասոնց զիրար սիրելը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ով տեսա՜ծ է:


ՍՈԻՐ

Այո՛:


ՊԱՂՏԱՍԱՐ

Վատահամբավ տան մը մեջ...


ՍՈԻՐ

Վատահամբավն բավական չէ. զորավոր ապացույցներ պետք է հաստատելու համար տեր Կիպարի հանցանքն, և մենք համոզվելու ենք որպեսզի ըստ այնմ որոշենք տնօրինվելիք պատիժը։


ԿԻՊԱՐ

Կը խնդրեմ որ պահպանեք պատիվս, և մաքրեք զիս սարսափելի արատե մը։ Ինքը ուրիշ կնոջ հետ կարգվելու համար ազատ է զրպարտել յուր կինն իբրև անհավատարիմ, և կինն ալ կարող է ինքնզինքն պաշտպանել. բայց չեմ ընդունիր, որ ասանկ զրպարտության մը գործիք ըլլամ։ Հատուցում կը պահանջեմ: Գոնե երեք հարյուր ոսկի տալու է ինձ, որ սրբվիմ այս ազտեն։


ՍՈԻՐ

Ի՞նչ պիտի պատասխաներ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Վատահամբավ տան մը մեջ ի՞նչ գործ ուներ կնոջս հետ։