Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ

Դուն անոր ճակտեն համբուրե, ան ալ քու ձեռքդ պագնե գործը չերկարի։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կինս անհավատարիմ գտնված է։


ՍՈՒՐ

Խնդիրը հիմա Կիպարի վրա է։


ԵՐԿԱԹ

Կիպար անանկ տղա չէ... ես զինքը պզտիկուց կը ճանչնամ, հայրն ալ ազնիվ մարդ մէ, Դերենիկ կըսեն։


ՓԱՅԼԱԿ

Ի՞նչ կըսես՝ Դերենիկին աղա՞ն է։


ԵՐԿԱԹ

Այո:


ՓԱՅԼԱԿ

Կը ճանչնամ, ազնիվ ընտանիք. մայրն ալ ազնվական տոհմե սերած է։


ԵՐԿԱԹ

Անգյուտ ընտանիք մէ։


ՓԱՅԼԱԿ

Ի՞նչ կընե հայրդ, աղե՞կ է:


ԿԻՊԱՐ

Աղեկ է, յուր հարգանքները կը մատուցանե:


ՓԱՅԼԱԿ

Ի՞նչ ըրավ ձին:


ԿԻՊԱՐ

Կը պահե։