Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ, առ Երկաթ

Ձի մունի, որ տեսնելու արժանի բան է, սքանչելի ձի մը, գեղեցիկ ձի մոր շոգեկառքի հետ կրնա (Առ Կիպար) Քանի՞ տարեկան է հիմա այդ ձին։


ԿԻՊԱՐ

Ութը լմնցուց ինը պիտի մտնա։


ՓԱՅԼԱԿ

Քալած ժամանակը կը ցատկե միշտ։


ԿԻՊԱՐ

Այո՛:


ՓԱՅԼԱԿ

Անոր վրա կայնիլն քիչ մը դժվար է, բայց հորդ համար աշխարհիս ամենեն դյուրին բանն է. շիտակը ես կը վախնամ։ (Առ Սուր) Ցատկած ժամանակը տասը կանգուն վեր կը բարձրանա և քսան կանգուն անգին կը նետե ինքզինքը։ Շատ աղեկ ձի մէ։ (Առ Կիպար) Քանիի՞ առած է այդ ձին։


ԿԻՊԱՐ

Քսան և հինգ ոսկիի։


ՓԱՅԼԱԿ

Բայց այսօր եթե ծախելու հանե՝ կարծեմ քառասուն ոսկի կուտան։ Տեր Պաղտասար, տեսա՞ծ եք այդ ձին։


ՊԱՂՏԱՍԱՐ

Տեսած եմ։ (Մեկուսի) Այդ սատկելիք ձիուն խռսքն ո՞վ հանեց։


ՓԱՅԼԱԿ

Ի՞նչպես է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Աղեկ է։ (Մեկուսի) Սատանան տանի։