Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ

Այդ ձիով նապաստակ որսալու երթարու է։ (Առ Պաղտասար) Նապաստակ կերած ունիք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ոչ:


ՓԱՅԼԱԿ, առ Երկաթ

Կըսեն թե միսը քիչ մը թթու է։


ԵՐԿԱԹ

Այո՛, անհամ է, բայց եթե աղեկ համեմվի՝ կուտվի:


ՍՈԻՐ

Ես բնավ կերած չունիմ։ Դուք կերած ունիք, տեր Երկաթ:


ԵՐԿԱԹ

Ոչ, քանի մանգամ լորամարգի կերած եմ։


ԿԻՊԱՐ

Ատոր միսը պատվական է:


ՓԱՅԼԱԿ

Եփելուն վրա է գործը:


ՍՈԻՐ

Բնականաբար եթե խնամով պատրաստվի...


ԵՐԿԱԹ, առ Պաղտասար

Ժամավաճառ չըլլանք, ի՞նչ պիտի պատասխաներ, պիտի համառի՞ք ձեր պահանջմանց մեջ, թե պիտի հաճիք Դաշտությամբ վերջացնել այս խնդիրն։


ԿԻՊԱՐ

Ես յուր անձնականին հետ բան չունիմ. կը հարգեմ զինքն իբրև բարի և պատվավոր մարդ, այսուամենայնիվ կը