Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահանջեմ, որ խնդիրն ըստ օրինի քննվի և յուր լուծումն ստանա։


ՍՈԻՐ

Տեր Պաղտասարն ալ բարի մարդ է, ան ալ կը հարգե զձեզ. կերևի թե թյուրիմացություն կա ձեր մեջը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ թյուրիմացություն... աչքերովս տեսա...


ՍՈՒՐ

Թյուրատեսություն ուրեմն...


ՓԱՅԼԱԿ

Կարծեմ թե վրան քիչ մալ գինի կը սրսկեն եփ ելած ժամանակը։


ԵՐԿԱԹ

Հաշտվեցե՛ք, հաշտվեցե՛ք, տեր Պաղտասար։


ԿԻՊԱՐ

Անկարելի է:


ՍՈԻՐ

Կը խնդրեմ, քիչ մը դուրս ելե՛ք և առանձին թողե՛ք զմեզ որ խորհրդակցինք։ (Կիպար, Պաղտասար, և Անույշ մեկնելու վրա): Հանձնաժողովս կը խնդրե տեր Պաղտասարեն, որ դուրսը խելոք նստի և նորեն չհարձակի տիկնոջը վրա (Կելնեն):


ՏԵՍԻԼ Թ.

ՓԱՅԼԱԿ, ԵՐԿԱԹ, ՍՈԻՐ, հետո ՍՈՂՈՄԵ

ՓԱՅԼԱԿ

Օ՛ն, ժամավաճառ չըլլանք, աշխատի՛նք դարմանելու այն վնասն, զոր մենք ըրինք այսօր բացակա գտնվելով մեր վաճառատունեն։ Օգուտ քաղենք ուրեմն այս կորսված օրեն և ջանանք արդյունավորել զայն: