Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Համամիտ եմ ձեզվի:


ՍՈԻՐ

Շատ իրավունք ունիք։


ՓԱՅԼԱԿ

Կանչենք ուրեմն Սողոմեն և զրուցենք իրեն, որ մեզի քիչ մընտիր օղի, կտոր մապուխտ, կտոր մը պանիր, կտոր մը ձիթապտուղ, կտոր մը հաց, կտոր մը խորոված ձուկ, կտոր մը...


ԵՐԿԱԹ

Ի՞նչ պիտի ընենք ավելին։


ՍՈԻՐ

Եվ մը զվարճանանք, այնպես չէ։


ՓԱՅԼԱԿ

Այո՛, և արդեն այսօրվան համար ուրիշ գործ չունինք, մեր այս ավուր նիստն բավական արդյունավոր եղավ։


ԵՐԿԱԹ

Դատաստանական Խորհրդո անդամ ընտրվելնես ի վեր ասանկ արդյունավոր և կանոնավոր նիստ ըրած չունեինք։


ՍՈԻՐ

Անույշին և Կիպարին խնդրագրերն մեր ուշադրության նյւլթ ըրինք նախ և արդարությունը քիչ մերևան բերինք, մնաց Պաղտասարին ամբաստանագիրն, որ մյուս երկուքեն նվազ կարևորն է և զոր օղի խմելով ալ կրնանք մեր խորհրդածության առարկա ընել, թող որ մեր ընտրած մասնաճյուղն ալ այսօր զբաղած է ստուգելու թե Կիպար և Անույշ ճշմարտապես տեսակցա՞ծ են այդ վատահամբավ տան մեջ։ Ավելորդ է ըսել, թե մասնաճյուղին ներկայացնելիք տեղեկագրեն կախումն ունի մեր ընելիք տնօրենությունը, թեև, ըստ իս, Պաղտասար պարզապես զրպարտիչ մ՛է։