Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍՈԻՐ

Կուզե՞ք որ Պաղտասարին ամբաստանագիրն ընբեռնում։


ԹԱԳՈՒՀԻ, դուրսեն

Կախաղան ելնելու կին մես դուն։


ՄԱՐԹԱ, դուրսեն

Աստուծմե չվախցած, չամչցած...


ԹԱԳՈՒՀԻ, դուրսեն

Ստախո՛ս։


ՓԱՅԼԱԿ

Ի՞նչ աղմուկ է աս։


ՄԱՐԹԱ, դուրսեն

Կռվա՛րար։


ՊԱՂՏԱՍԱՐ. դուրսեն

Ի՞նչ կա.. ինչո՞ւ կը քաշկռտեր զիս... թո՛ղ տվեք օձիքս:


ՏԵՍԻԼ ժ.

ՆՈԻՅՆՔ, ԹԱԳՈԻՀԻ, ՄԱՐԹԱ և ՊԱՂՏԱՍԱՐ

ԹԱԳՈՒՀԻ, Պաղտասարին թևեն քաշելով

Եկուր սա մեր գործը մաքրե՛։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ գործ:


ՍՈԻՐ

Ինչո՞ւ կը պոռաք, տիկիններ, ի՞նչ կուզեք։


ԹԱԳՈՒՀԻ

Տանս խաղաղությունն ավրեց, պոռալու բան է: Պաղտասար աղցար, սուտ չպիտի խոսիս։