Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Եղածին պես պատմե թո՛ղ, ի՛նչ իրավունք ունիս տանս դուռն ափ առնելու և փողոցեն անվայել խոսքեր ընելու ինձի։


ԹԱԳՈԻՀԻ

Կընեմ ա՛, աղջիկս ձեռքես պիտի ելլա։ Ըսե՛ նայիմ, Պաղտասար աղբար, այս կնկան հետ կարգվելու մի՜տք ունիս եղեր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ե՞ս:


ՄԱՐԹԱ

Պաղտասար աղբար, դուն չէի՞ր տարիե մի վեր ինձի խոստացողն թե...


ՊԱՂՏԱՍԱՐ

Ե՞ս...


ՄԱՐԹԱ

Դուն, դուն, ինչո՞ւ կը պահես կոր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ուրիշ մեկը չըլլա։


ՄԱՐԹԱ

Ո՛չ, դուն ես։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ես տեղեկություն չունիմ։


ԹԱԳՈԻՀԻ

Եթե տեղեկություն չունիս՝ շուտ ըրե ուրեմն երթանք մեր տունը, որովհետև աղջիկս կը մարի, կը մարի կերթա։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ինչո՞ւս պետք իմին։


ԹԱԳՈԻՀԻ

Հապա որո՞ւն ինչուն պետք է. գնա համոզե զինքը, ըսելով թե սուտ է այդ լուրն, թե իրեն ըրած խոստումներուդ վրա հաստատ ես: