Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ խոստում:


ԹԱԳՈԻՀԻ

Չգիտնալեն մի՛ գար, աշխարհ արարատ գիտե, որ աղջիկս պիտի առնես։ Շուտ ըրե երթանք, (Թևեն քաշելով):


ՓԱՅԼԱԿ

Ի՞նչ հայտնություններ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Աղջի՞կդ մի պիտի առնեմ։


ՄԱՐԹԱ, Պաղտասարին թևեն քաշելով

Անիկա իմ ապագա ամուսինս է։


ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՈԻՅՆՔ, ԿԻՊԱՐ, ԱՆՈԻՅՇ, ՍՈՂՈՄԵ. օղի բերելով

ԹԱԳՈԻՀԻ

Ոչ, իմ ապագա փեսաս է:


ՄԱՐԹԱ

Չէ, իմ ապառնի էրիկս է:


ՊԱՂՏԱՍԱՐ

Աս ի՞նչ դժոխային սուտեր են... թո՛ղ տվեք զիս. ալ խայտառակություն է ձեր ըրածը...։


ՍՈԻՐ

Հիմա կը հասկցվի թե ինչո՛ւ կը զրպարտե ու կ՝ամբաստանե յուր անմեղ կինը։


ՓԱՅԼԱԿ

Ապրիս, Պաղտասար աղբար, ապրի՛ս: