Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ. մեկուսի

Մարգրիտի անունը լսելուն պես ինչպես կակուղցավ. այո՛, բայց Մարգրիտն ես ալ կսիրեմ:


ԲԻՐԱԲ, յուրովի

Զավակս այս աստիճան հասեր է:


ԵՐՎԱՆԴ

Ի՞նչ ազնիվ սիրտ ունիք, պարսն Կոմիկ, ինչո՞վ կրնամ ձեզի ծառայություն մը ընել, հրամայեցե՛ք, որ կատարեմ։


ԿՈՄԻԿ

Ինձի մեծ ծառայություն մը ըրած կ՝ըլլաք, եթե քիչ մը մեզ մինակ ձգեիք։


ԵՐՎԱՆԴ

Շատ աղեկ (Կը բարևե կ’երթա):


ՏԵՍԻԼ ԺԴ.

ԿՈՄԻԿ և ԲԻՐԱԲ

ԿՈՄԻԿ

Տեսա՞ր, մայրս, ի՞նչպես պատվել կուտամ ինքզինքս:


ԲԻՐԱԲ

Ես ալ այն կը դիտեի, գիտնալ կուզեմ թե ինչու համար այսքան պատիվ կընե քեզի:


ԿՈՄԻԿ

Վասնզի պատվո արժանի եմ, այս պարոնը, որ գնաց, միշտ հոս կը գա ու օրիորդ Մարգրիտն կը փնտռե, հետը խոսակցելու համար, բայց ես հանդարտ չեմ թողուր զիրենք, քանզի ես ալ կը սիրեմ Մարգրիտը և իրավունք ալ ունիմ, վասնզի իմ տիրուհիս Է անիկա։ Այս խոսքերը մեկդի թողունք