Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Մի հավտաք, սուտ է անոնց ամեն ըսածը, աս կնիկներն որչափ կը սիրեն եղեր զիրար... կնոջը անբարոյականության դեմ բողոքողը կանանց բանակ մը կը հարուցանե եղեր՜ իրեն դեմ:


ԹԱԳՈԻՀԻ

Ատոնք ավելորդ խոսքեր են... տուն երթանք, սա աղջիկս խալըսենք, բժի՜շկ պիտի բերես, ի՞նչ պիտի ընես, ըրե՛, վահ աղջիկս, (Լալով) վա՜հ աղջիկս...։


ՄԱՐԹԱ

Թող չեմ տար որ երթա, ես սեր տված եմ իրեն, անիկա՝ իմս է... Աստված գիտե, եթե տեսնամ, որ տունդ կերթա... չեմ ապրիր... կը մեռնիմ (Լալով), անմիջապես կը մեռնիմ...


ԱՆՈԻՅՇ, մարելով

Ա՜հ...:


ՍՈԻՐ

Պաղտասար աղբար, վերջ տալու է այս տեսարանին։


ԹԱԳՈԻՀԻ, լալով

Երթանք, սիրելի փեսացուս։


ՄԱՐԹԱ, լալով

Մի՛ երթար, սիրելի մեծավորս։


ՓԱՅԼԱԿ

Գոհացուր զիրենք և վերջացուր այս խայտառակությունը գավաթ մօղի խմեցի, քիթես բերնես հանեցիր:


ՊԱՂՏԱՍԱՐ

Սուտ է ըսածնին։


ԿԻՊԱՐ

Որքան կիներ խաբեր է... դուրսեն բարի մարդ մը կերևար։