Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Պաղտասար աղբար, արդարանալու հույս չմնաց քեզի համար։ Արդարությունը չի խղդվիր, պարապ տեղ մի՛ աշխատիր ինքզինքդ արդարացնելու, հանցավոր ես դուն։


ՄԱՐԹԱ. լալով

Ինչու համար հանցավոր ըլլա, միթե երկրորդ անգամ կարգվիլը հանցանք է։


ԹԱԳՈԻՀԻ. լալով

Ժամանակ չանցունենք, երթանք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կորսվեցե՛ք, գնացեք աչքիս առջևեն։ (Կը փախչի տեսարանին վրա, Մարթա և Թագուհի կը հալածեն) Ասանկ բան ալ գլխուս բնավ եկած չուներ... (Պոռալով) ես կարգվելու չեմ, կարգվելու ժամանակ չունիմ։ (Տեսարանեն դուրս կը փախչի. Մարթա և Թագուհի անոր ետևեն կը վազեն):


ԿԻՊԱՐ, ցած առ Անույշ

Շատ աղեկ կատարեցին իրենց դերը։


ԱՆՈԻՅՇ, ցած առ Կիպար

Իբրև առաջին կարգի դերասանուհիներ։

Պաղտասար տեսարան կը մտնե վազելով, ետևեն Մարթա և Թագուհի:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ազատեցեք զիս այս կնիկներու ձեռքեն, պիտի սպաննեն զիս։


ՍՈԻՐ

Տիկիններ, չափն անցուցիք, ըստ օրինի ներկայացուցեք ձեր խնդիրն Խորհրդույս, որ արդարությամբ քննե և իմաստասիրե ձեր գործը։