Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Ապա իմինս...։


ՓԱՅԼԱԿ

Դուք ձեր խնդիրներն գրով ներկայացուցեր մեզի և վստահ եղեք, որ անաչառությամբ պիտի քննվին։


ԹԱԳՈՒՀԻ

Խոսք կուտաք ուրեմն։


ԵՐԿԱԹ

Այո՛։


ՄԱՐԹԱ

Շնորհակալ ենք։


ԿԻՊԱՐ

Իմ խնդիրս։


ՓԱՅԼԱԿ

Ձեր խնդիրն կրնաք վերջացած համարել, հայտնի է, թե անդամոցս կարծիքներն նպաստավոր են ձեզ։ Արդ, ատյանը փակված է...:


ԿԻՊԱՐ

Թույլ տվեք ուրեմն իմ շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել այն ուղղության համար, որով պատվարման հանձնամողովդ վարվեցավ, խնդիրն պարագաներովն քննեց և արդարությունն երևան բերավ։


ԱՆՈԻՅՇ

Չեմ կարող բառ գտնել երախտտգիտական զգացումներս հայտնելու այն անաչառության և անկողմնակալության համար, որմե առաջնորդվեցավ պատվարժան հանձնաժողովդ և գիտցավ տկար էակի մը անմեղությունն ի լույս բերելու, կենացս մինչև վերջին շունչը շնորհապարտ պիտի մնամ ձեզ։