Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Ո՞վ պիտի նախագահե պարին։


ՊԱՂՏԱՍԱՐ. ինքն իրեն

Գործ ունեցի՛ր և ասոնց հանձնե՛։


ՍՈԻՐ

Պաղտասար աղբարն ավելորդ է, ան ալ կրնա հանդիսական ըլլալ, եթե կը բաղձա։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ես ոչ հանդիսական կուզէմ ըլլալ, և ոչ ալ պաբական, ես կուզեմ որ գործս մաքրվի, կինս պատժվի։


ՍՈԻՐ

Տեր Երկաթն, որ լավ պարող մէ, կը նախագահե պարին։


Պարը կ’սկսի և տասը վայրկյանի մեջ կը վերջանա պարի ժամանակ Կիպար դիտմամբ Պաղտասարին՝ որ կը շրջի տեսարանին վրա՝ ոտքը կը կոխե կամ կը բախվի անոր դեմ և ներումն կը խնդրե:


ՊԱՂՏԱՍԱՐ, պարի միջոցին մերթ ընդ մերը ընդնատելով

Որո՞ւ մտքեն կանցներ թե այս տեսակ զրպարտություններ պիտի ըլլային իմ վրա... անիծյալ ըլլա այն օրն, ուր այս դժոխային կնկան հետ կարգվեցա, ինչո՞ւս պետք իմին կարգըվիլ... կարգվիլն ի՞նչ ըսել է... աշխարհ մտանք... մտանք և անանկ մտանք, որ դուրս ելնելն անկարելի է... առ քեզի աշխարհ ու նստե՛... կարելի բան չէ... առնել նստիլ այս կնիկը, անկարելի է... եթե չկրնամ ապացուցանել... բայց ոչ, պիտի ապացուցանեմ... իսկ եթե չկրնամ կրոնքս կը փոխեմ, կամ հռովմեական կըլլամ կամ բողոքական, ձեռքես ուրիշ ի՛նչ կուգա... կամ քաղաքը կը թողում կը փախչիմ... ա՜հ, կնիկներ, ա՜հ... բոլորովին զզվեցա ձեզմե... կը վախ-