Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նամ կոր... կնիկ մը տեսնելուս պես դող կուգա կոր վրաս... կը վախնամ կոր... հապա սա օձ կինն, որ կըսե թե աղջկանը խոսք տված եմ... հապա մյուսն... խռֆածն... ցնդածն... հիսուն տարու կա և գլխե հաներ եմ եղեր զինքը... հապա մեր Սողոմե խաթունը... ասոնց ամենն ալ խիպարին վարպետություններն են, վնաս չունի... կին ունեցողն համբերող ըլլալու է... վհատելու չէ, հարկավ պիտի հաստատեմ թե այս կանանց խոսքերուն ականջ կախելու չէ, թե զրպարտիչ են անոնք, թե Անույշին հանցանքր թեթևցնելու կամ պարտկելու համար շինված են... իրենց խելքովն որպես թե նրբացուցիչ դեպք հանցանաց պիտի գտնեն... թո՛ղ ընեն, ի՛նչ որ կուզեն. եթե արդարությունն վերցված չէ աշխարհես, անպատճառ պիտի հայտնվի իմ անմեղությունս... անիծյալ պարն ալ դեռ չլմնցավ որ քանի մը խոսք ընեի սրվոնց...։

Պարը կը վերջանա և պարողք թև թևի պտըտիլ կսկսին:


ԹԱԳՈԻՀԻ, առ Երկաթ

Երկար ատեն չեմ կրնար մնալ, ձեր սիրայն համար ընդունեցի պարը, կաղաչեմ որ թողուք զիս երթալ և աղջկանս հուզմունքն հանդարտեցնել:


ԵՐԿԱԹ

Կրնաք երթալ, Պաղտասար աղբարին թևը կառաջարկեմ ինձի համար։ (Պաղտասարին հետ թև թևի կսկսի պարտիլ):


ՊԱՂՏԱՍԱՐ

Համբերություն, ուրիշ ճար չկա։


ԹԱԳՈՒՀԻ

Տյարք իմ, ահա կերթամ ես վստահելով միմիայն ձեր ազգասիրական զգացմանց և հուսալով թե պիտի պաշտպանեք խեղճ աղջկան մը դատը։


ՍՈԻՐ

Հանդարտ եղեք։ (Թագուհի կը մեկնի):