Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ

Բաժակ կառաջարկեմ տիկին Անույշի կենացը համար: (Ամենքը կը խմեն, բացի Պաղտասարե):


ԵՐԿԱԹ

Դուք ինչո՞ւ չեք խմեր, Պաղտասար աղբար, քաղաքավարությունը կը պահանջե...։


ՍՈԻՐ

Ոչ թե կը պահանջե, այլ կը հրամայե...։


ԵՐԿԱԹ

Չմերժել գավաթն, որ կառաջարկվի ի կենդանություն ձեր տիկնոջ, մանավանդ այնպիսի մեկ տիկնոջ, որու շնորհիվ միայն կրցած եք բարձր ընկերությանց մեջ մուտ գտնել...:


ՍՈՂՈՄԵ

Խոսիլ սորվիլ։


ԵՐԿԱԹ

Տիկնոջ մոր ձեր փառքն ու պարծանքն ավելցուցած է։


ՍՈՂՈՄԵ

Պարել սորվեցուցած է:


ԵՐԿԱԹ

Տիկնոջ մոր յուր դաստիարակությամբն և կրթությամբն զձեզ երջանիկ ըրած է։


ՍՈՂՈՄԵ

Հագվիլ սորվեցուցած է։


ԵՐԿԱԹ

Տիկնոջ մոր ի բաց վանելով այն ամեն հաճույքներն և զվարճալիքներն, զորս յուր գեղեցկությունն, երիտասարդությունն, հրապույրն լիաբուռն կընձեռեն իրեն՝ շատացած է այն վիշտերով, զորս պատճառած եք և դեռ կը պատճառեք։