Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՂՈՄԵ

Ձյան պես սպիտակ...


ԵՐԿԱԹ

Տիկնոջ մոր...:


ՍՈՂՈՄԵ

Ձյան պես սպիտակ շապիկներ հագցուցած է։


ԵՐԿԱԹ

Տիկնոջ մոր վերջապես անգին զանձ մէ ձեզի համար, ուստի կը հրավիրեմ, որ խմես յուր կենացը:


ՊԱՂՏԱՍԱՐ

Շնորհակալ եմ յուր ըրած ծառայություններեն և կը բարեմաղթեմ, որ ձեր կինն ալ անանկ ծառայություններ ընե ձեզի, բայց գինի չեմ կրնար խմել։ (Մեկուսի) Ծառայություննե՜ր...


ՍՈԻՐ

Պատշաճից օրենքն կը պահանջեր, որ խմեիք. ձեր այս վարմունքով կը հաստատեք ձեր տիկնոջ անմեղությունը։


ՓԱՅԼԱԿ

Կը խմեմ ի կենդանություն ներկայից։


ԵՐԿԱԹ

Կը խմեմ ի կենդանություն բացակայից։


ԱՆՈԻՅՇ

Բաժակ կառաջարկեմ պատվարժան հանձնաժողովո անդամոց օրերուն երկարությանը համար։ (Կը խմեն).


ԿԻՊԱՐ

Օ՛ն, խմենք հանձնաժողովո մեծապատիվ անդամոց արևշատության համար։ (Կը խմեն):