Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՒՐ

Մեկնելու ժամ է:


ՓԱՅԼԱԿ

Այո՛, երթանք։


ՍՈՒՐ, առ Պաղտասար

Դուք մինչև որ երաշխավոր մը ցույց տաք՝ չեք կրնար այս տան մեջ մնալ։


ԵՐԿԱԹ

Եվ այս վայրկյանեն դուրս ելնելու եք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ինչո՞ւ, տունն իմս չէ՞, ո՞վ կը խառնվի այս տունին:


ՍՈԻՐ

Չեմ կարծեր, որ ստիպեք զմեզ խիստ միջոցներու դիմելու։


ԱՆՈԻՅՇ

Ես ետ կառնեմ խնդիրս և կաշխատիմ միջոց մը գտնել ինքզինքս պաշտպանել յուր հարձակմանց դեմ։


ՍՈԻՐ

Շատ լավ, ահա կը մեկնինք մենք։


ՏԵՍԻԼ ԺԲ.

ՊԱՂՏԱՍԱՐ, ԱՆՈԻՅՇ, ՄԱՐԹԱ, ՍՈՂՈՄԵ

ՄԱՐԹԱ. խնդալով

Հահ, հահ, հահ...:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ինչո՞ւ կը խնդաս...


ՍՈՂՈՄԵ

Հահ, հահ, հահ...: