Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գինի... խնձոր... սև գինի... դեղձ... գինի... օղի... ապուխտ... պար... ցատկոտուք... ասիկա պարզապես պարահանդես եղավ... և ասանկ մարդիկ իմ գործս պիտի քննեն և տնօրինություն պիտի ընեն... կարելի չէ չհուսահատիլ... բայց հուսահատիլն ալ հնար չէ... ամեն սատանայությանց, ամեն խաղերուն կը հավատան և արդարությունն երևան եկած կը համարին, ի՞նչ տեսակ արդարություն է աս... խելքս չպառկեցավ...։


ՕԳՍԵՆ

Ի՞նչ լուր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Աղեկ յուր։


ՕԳՍԵՆ

Գործերը հաջող են, այնպես չէ՞։


ՊԱՂՏԱՍԱՐ

Հաջող են։


ՕԳՍԵՆ

Ի՞նչ հասկցար գործոց ընթացքեն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Գործոց ընթացքեն սա հասկցա, որ մենք չպիտի կրնանք գլուխ ելնել այս կնկան հետ։


ՕԳՍԵՆ

Ինչո՞ւ. միթե չկրցի՞ր հաստատել թե կինդ անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ, թե...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Յուր անհավատարմությունն հաստատված է, հետևաբար և բնականաբար և այլն, և այլն...։


ՕԳՍԵՆ

Ուրեմն: