Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Պարել, ցատկել, օղի խմել...:


ՕԳՍԵՆ

Չեմ հասկնար, չըլլա որ սխալ խոսք մը փախցուցած ըլլաս բերնեդ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Խոսիլ չտվին արդեն, որ սխալ խոսք փախցուցած ըլլամ:


ՕԳՍԵՆ

Իրենց արժանապատվությո՛ւնը վիրավորեցիր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ոչ:


ՕԳՍԵՆ

Իմ հրահանգացս համաձայն չշարժեցա՞ր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Շարժեցա։


ՕԳՍԵՆ

Հոգ մի՛ ըներ ուրեմն, անկարելի է որ կորսնցնենք այս դատը։ Մասնաճյուղն քննեց այսօր մյուս խնդիրն և կարծեմ թե նպաստավոր է մեզի: Իմացածիս նայելով, պիտի տեղեկագրե թե Կիպար Անույշի հետ գտնված է այն վատահամբավ տան մեջ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Իրա՞վ կըսեք։


ՕԳՍԵՆ

Վայրկյանե վայրկյան լուր կսպասեմ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Կարծես թե քիչ մը սիրտս բացվեցավ, ահ, հոս ըլլալու էիք և տեսնեիք ինչեր դարձավ...։