Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Ինչե՞ր:


ՊԱՂՏԱՍԱՐ

Վերջը կը պատմեմ, միայն սա չափն ըսեմ քեզի, որ կիներեն վախնալ սկսա... կին մը տեսնելուս պես կարծես գլխուս վրա պաղ ջուր կը թափեն...


ՕԳՍԵՆ

Համբերություն և հարատևություն... ասանկ դատեր ջա¬ հելն շաա դյուրին չէ։


ՏԵՍԵԼ ԺԴ.

ՆՈԻՅՆՔ և ՍՈԻՐ

ՍՈՒՐ

Ի դիմաց հանձնաժողովո պատիվ ունիմ ձեզ հաղորդելու, թե վաղը հոս պիտի գտնվինք վերջնական որոշում տալու համար ձեր խնդրույն, որ ուրիշ գույն առավ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ գույն առավ:


ՍՈԻՐ

Մինչև հիմա ունեցած գույնը փոխեց, ավելին չեմ կրնար ըսել, վստահ եղեք, որ մենք արդարությունը պիտի պահպանենք:


ՊԱՂՏԱՍԱՐ

Շնորհակալ եմ։


ՍՈԻՐ

Հանձնաժողովույս սույն որոշումն հաղորդվեցավ նաև ձեր կնոջ, որոշում մ’որ փողոցի վրա տրվեցավ մասնաճյուղին տեղեկագրին եզրակացության վրա և զոր գրով հաղորդելու համար ժամանակ կը պակսեր, պաշտոնապես գիտեք ուրեմն այժմ թե վաղը հոս պիտի գումարվինք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Բարի եկաք, հազար բարի։