Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ԺԵ.

ՊԱՂՏԱՍԱՐ, ՕԳՍԵՆ

ՊԱՂՏԱՍԱՐ

Արդարությունն հիմա հայտնվեցավ։


ՕԳՍԵՆ

Ըստ մեր պայմանագրության պարտավոր եք ուրեմն այսօր վճարել ինձ յիսուն ոսկի ես, որովհետև վճռագիրն վաղը պիտի տրվի:


ՊԱՂՏԱՍԱՐ

Մազ մնաց որ պիտի դատապարտեին զիս։


ՕԳՍԵՆ

Ուրախ եմ, որ հաջող են գործերը. կրնաք հատուցանել ինձ երկրորդ վճարումն, հիսուն ոսկին...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այնչափ աճապարելու հարկ չկա: Երթանք քիչ մը զվարճանալու։


ՕԳՍԵՆ

Երթանք, ոչ թե զվարճանալու, այլ խորհրդակցելու համար այն ուղղության վրա, զոր պարտիք ունենալ վաղը, բայց սա հիսուն ոսկվո գործը...


ՏԵՍԻԼ ԺԶ.

ՆՈԻՅՆՔ և ՍՈՂՈՄԵ

ՍՈՂՈՄԵ

Ինչ որ ըսեք, ինչ որ ընեք, անօգուտ է, տիկին Անույշ անմեղ է, հասկցա՞ք, դահիճներ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Լռե՛, ճնճո՛ց։