Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՂՈՄԵ

Շատ ստակ ունիս նե՝ տուր աս մարդուն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Բոլոր ստակս աս մարդուն պիտի տամ։


ՕԳՍԵՆ

Պատիվ կը պահանջեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ատոր խոսքին ականջ մի՛ կախեր, անիկա խենթ է։


ՕԳՍԵՆ

Սա հիսուն ոսկին, կաղաչեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Թող չեք տար որ ազատ շունչ մառնեմ, հիսուն ոսկին տանք պիտի։


ՕԳՍԵՆ

Շնորհակալ եմ։ Դուք ալ հարկավ շնորհակալ եք դատը վաստկած ըլլալնուդ համար։


ՍՈՂՈՄԵ

Դատը մենք վաստկած ենք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կրնամ վստահ ըլլալ թե վաստկեցանք:


ՕԳՍԵՆ

Այո՛։ Բարեհաճեցե՛ք, կաղաչեմ, սա հիսուն ոսկին։


ՍՈՂՈՄԵ

Մեղք ոսկիներուն... գտեր են ապուշ մը՝ կը կթեն ու կը կթեն։


ՕԳՍԵՆ

Չե՞ք պատասխաներ հիսուն ոսկվո մասին։