Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պես սկզբունք մը պաշտպանած կըլլամ, բայց այս սկզբունքը ձեր սկզբանց կը հակառակի եղեր. վնաս չունի, թող սկզբունքները կռվին...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Սկզբունք։


ԿԻՊԱՐ

Այո՛, պետք է, Պաղտասար աղբար, անհրաժեշտ պետք ժամանակիս հառաջադիմության հոսանքին մեջ նետվիլ, եթե կուզենք հանգիստ ապրիլ։ Տասնևիններորդ դարն ողջ՝ ողջ կրակի մեջ նետվելու չդատապարտեր այն երիտասարդն, որ յուր մտերիմ բարեկամին կինը սիրելու կը դատապարտվի բնութենե։ Դարուս քաղաքակրթությունն կ՝որոնե այն պատճառներն, որոնց համար երիտասարդն ստիպված է յուր բարեկամին կինը սիրելու...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այդ աղվոր խոսքերը պահե՛ Դատաստանական Խորհրդո առջև զրուցելու համար, անպիտան... կինս գլխե կը հանես, աշխարհի առջև զիս ծաղր ու ծանակ կընես, տունս կը կործանես և առանց ամչնալու կըսես թե սկզբունք մը կը պաշտպանես...։


ԿԻՊԱՐ

Այո՛, և այս փաստերս կը հայտնեմ զքեզ ցավելուս համար. զքեզ համոզելու համար, որ ետ քաշվիս այդ դատեն, ուր քեզի համար հաջողության բնավ հույս չկա... ի տեսություն...:


ՏԵՍԻԼ Բ.

ՊԱՂՏԱՍԱՐ, հետո ՕԳՍԵՆ

ՊԱՂՏԱՍԱՐ

Պիտի սորվիս դուն սկզբունք պաշտպանելը... այսչափ ալ աներեսություն բնավ տեսած ու լսած չունեի... թե որ ես ասանկ հանցանք մը գործեի, Աստված մի արասցե, փողոց