Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

ՏԵՍԻԼ Ա.

ԿՈՄԻԿ, ԲԻՐԱԲ

ԿՈՄԻԿ, կը քաշկոտե զհիրար

Եկո՛ւր, եկո՛ւր:


ԲԻՐԱԲ

Հանգիստ թող զիս։


ԿՈՄԻԿ

Բայց եկո՛ւր նստինք, որ կերածնիս[1] մարսեցնենք:


ԲԻՐԱԲ

Ձգե որ նստիմ:


ԿՈՄԻԿ, աթոռի վրա կը նստեցնե մայրը

Մայրիկ, կենացս մեջ ասանկ ուրախ գիշեր մը անցուցած չէի:


ԲԻՐԱԲ

Դեմքերնուդ վրա կը փայլի ունեցած ուրախություննիդ, բայց, թե որ տերդ գա ու քեզի այսպես զվարթ տեսնե, ի՞նչ կըսե:


ԿՈՄԻԿ

Ո՞ր տերս:

ԲԻՐԱԲ

Քանի տեր ունիս։

  1. [ուտենք]