Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Ըրե՛ նայիմ, ի՞նչպես պիտի ընես։


ՊԱՂՏԱՍԱՐ

Տյա՜րք իմ...


ՕԳՍԵՆ

Մի՛ այդպես բարկությամբ, այլ ասանկ... տյարք իմ... ասանկ՝ տյարք իմ... աղաչելու պես, տե՛ս. տյարք իմ... այնպես, որպես թե ողորմություն պիտի խնդրես իրենցմե... տյարք իմ...


ՊԱՂՏԱՍԱՐ

Տյա՜րք իմ...


ՕԳՍԵՆ

Ձայնդ այնչափ հասա մի՛ հաներ, ավելի բարակ ու ավելի գրավիչ ձայն մը գործածե, ասանկ... տյարք իմ...


ՊԱՂՏԱՍԱՐ

Տյա՜րք իմ...


ՕԳՍԵՆ

Ապրիս։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կոչում կընեմ։


ՕԳՍԵՆ

Կոչումին վերջի վանկը երկնցնելով և անմիջապես կընե մը հնչե, իրարմե շատ մի զատեր զանոնք, որ իրենց ազդեցությունը չկորսնցնեն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կոչո՜ւո՜ւո՜ւմ կընեմ։


ՕԳՍԵՆ

Բազուկներդ տարածե՛։


ՊԱՂՏԱՍԱՐ. բազկատարած

Պոչո՜ւմ կընեմ ձեր գթության։