Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՕԳՍԵՆ

Կանգ առ... քիչ մավելի բարձր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ձեր խղճին։


ՕԳՍԵՆ

Մի՛ ճեպեր, կես աստիճան բարձր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ձեր գթության:


ՕԳՍԵՆ

Շունչ ա՛ռ, քառորդ աստիճան ավելի բարձր:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ձեր սրտին...


ՕԳՍԵՆ

Աղեկ... ավելի բարձր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ձեր արդարասիրական զգացմանց...


ՕԳՍԵՆ

Ի ծունր և բազկատարած։


ՊԱՂՏԱՍԱՐ, ի ծունր և բազկատարած

Կաղաչեմ...


ՕԳՍԵՆ

Քթիդ ծակերը քիչ մը բացվին...


ՊԱՂՏԱՍԱՐ

Խնայեցեք դերդաստ...


ՕԳՍԵՆ

Քնայեցեեեեեեեեեեք գերդաստանիս պատվույն: