Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Քիչ մը լալ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Հի, հի, հի... գթացե՛ք... հի, հի, հի:


ՕԳՍԵՆ

Շատ աղեկ ըրիք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Քանի մանգամ ալ ինքնիրենս վարմություն կրնեմ... բայց կը հոգնի կոր մարդ...


ՕԳՍԵՆ

Պատճառն այն է, որ գթության առջև ներկայանալու համար կատարվելիք ձևակերպությունները քիչ մը դժվար են, Շատ փաստաբաններ կարևորություն չտալով ասոնց, կը կորսնցնեն իրենց դատերը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Շնորհակալ եմ, որ սորվեցուցիք ինձի։ Այս ձևակերպությունները կատարելեն ետքը, դատն անպատճառ վաստկինք պիտի, այնպես չէ՞։


ՕԳՍԵՆ

Այո՛։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այդ անզգամ կինն ալ գիտե՞ արդյոք այս ձևակերպությունները։


ՕԳՍԵՆ

Չեմ կարծեր... այսուամենայնիվ ջանա, որ կատարել տաս իրեն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Իմ կարծիքս ալ աս է։


ՕԳՍԵՆ

Առանձին կը թողում քեզ, Պաղտասար աղբար, և վստահ եմ թե դարձիս հաջող լուրեր և երրորդ վճարումն, հիսուն ոսկին պիտի ընդունիմ: