Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ

Հետևաբար հանձնաժողովույս ըրած կարգադրությունն սիրով ու շնորհակալությամբ ընդունիլ պարտ էր ձեզ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ըսել է թե մինչև որ մեռնիմ, այս փորձանքեն չպիտի կրնամ խալըսիլ։


ՍՈԻՐ

Այսինքն ձեր կնոջմեն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ա՜հ, ոտքս կոտրեր ու թատրոն չերթայի այն գիշեր, ինչո՞ւս պետք էր իմին թատրոն... թատրոնս պակա՞ս էր... տունդ նստե՛ Նարեկդ) կարդա, մարդ Աստուծո...։


ՓԱՅԼԱԿ

Խելքդ ո՞ւր էր այն ատեն։


ԵՐԿԱԹ

Ինչո՞ւ վիճակիդ հարմար կին մը չառիր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կարգվիլն ի՞նչ մեծ հանցանք է եղեր... բայց, ինչ որ ալ ըլլա, չեմ կրնար ձեր եզրակացությունն ընդունիլ:


ՍՈԻՐ

Բռնի ընդունիլ պիտի տանք։


ԵՐԿԱԹ

Եթե հարկը պահանջե՝ մինչև անգամ բանտը պիտի դնենք զքեզ:


ՓԱՅԼԱԿ

Մենք չենք կրնար մեր նախնյաց ավանդությանց հակառակիլ։ Դուն անոր օրինավոր ամուսինն ես. քիչ մը ժամանակի համար միայն կրնաք բաժնվիլ: