Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ

Երկու, երկու։


ԲԻՐԱԲ

Տարօրինակ բան մալ այս է։


ԿՈՄԻԿ

Կը սխալիք, մայրիկ. ես մարդ տեսեր եմ, որ տասը ծառա ունի, ես որ երկու տեր ունիմ, տարօրինա՞կ բան է, չէ, չէ...[1]


ԲԻՐԱԲ

Եթե իմանան քու տերերդ, որ երկու զատ-զատ մարդիկներու կը ծառայես, ի՞նչ կըսեն։


ԿՈՄԻԿ

Ես հիրավի երկու տեր ունիմ. բայց թե որ երկուքը մեկզմեկու հետ խառնեմ, հազիվ թե ամբողջ տեր մը կընամ կազմել[2]:


ԲԻՐԱԲ

Շատո՞նց ի վեր է, որ երկու տեր ունիս:


ԿՈՄԻԿ

Այո, մեկը շատ հին է, պապես մնացած, իսկ մյուսը՝ նոր, և Մարգրիտի հայրն է[3]:


ԲԻՐԱԲ

Խելքս չհասնիր, բայց...


ԿՈՄԻԿ

Մի վախնար, մայրիկ. անանկ մեկ վարպետությամբ մը՝ կը ծառայեմ, որ ոչ մեկը և ոչ մյուսը կրնան բան մը հասկընալ. նայե՛, ի՛նչ կընեմ, մեկը կը քնացնեմ, մյուսը կ՛ար—

  1. [խմենք]
  2. Հազիվ թե ամբողջ մարդ մը կրնա կազմվիլ=հազիվ թե ամբողջ տեր մը կրնամ կազմել:
  3. [բայց ինչու երկար բարակ հարցումներ, խմենք]