Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Աղեկ որ տեղեկագիրն տղած չենք։


ԱՆՈԻՅՇ

Կը խնդրե՛մ, խնայեցե՛ք այդ կնոջ պատվույն, ազատեցեք զինքն այս անխիղճ մարդեն, այս վայրենի մարդեն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ խոսքեր են ասոնք։


ԱՆՈԻՅՇ

Ես կը ճանչնամ զքեզ, ինչպես նաև քու ամուսնական հավատարմությունդ։


ԵՐԿԱԹ

Պաղտասար աղբար, ի՛նչ կ՝ըսե։


ՊԱՂՏԱՍԱՐ

Մի՛ հավտաք, սուտ է...


ԱՆՈԻՅՇ

Ինքը շատ աղեկ կը ճանչնա զիս։


ՊԱՂՏԱՍԱՐ

Առաջին անգամն է, որ կը տեսնեմ։


ԱՆՈԻՅՇ

Սակայն ես կրնամ հաստատել, թե զիս ալ գլխե հանողը դուն ես, թե դուն ես պատճառ իմ թշվառությանս։ Անգո՛ւթ մարդ... ինքզինքդ բարեպաշտ ու միամիտ ցոպց տալ կուզես, բայց զիս ալ չես կարող խաբել: Բացե՛ք, տյարք իմ, աջ թևը և տեսեք հոն կարմիր նշան մը։ (Կը բանան ու կը գտնեն կարմիր նշանը):


ՍՈՒՐ

Ես կը պատռեմ այս տեղեկագիրը: