Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԵՐԿԱԹ

Ի՞նչ խաբեբա մարդ է եղեր աս։


ԱՆՈԻՅՇ

Ո՜հ, գթացե՛ք, խեղճ կնոջ, այդ առաքինի կնոջ...։


ՓԱՅԼԱԿ

Երթա՛նք, բարեկամ, երթա՛նք, և դուն ալ պատրաստվե բանտ երթալու, ոճրագործ...։


ԵՐԿԱԹ

Ազգային իշխանության հետ այսպես խաղալը շատ սուղի պիտի նստի ձեզի։ Ա՛լ ամեն բան հայտնված է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Թող չեք տար որ ես ալ խոսիմ... ասոնց բոլորը վարպետություն է, նենգություն է, խորամանկություն է, ես այս կերպարանքով կին չեմ ճանչնար... կնոջս կողմե պատրաստված խաղեր են ասոնք։


ՍՈԻՐ

Լռո՛, անպիտան, լռե՛։


ՓԱՅԼԱԿ

Լռե՛ ու քալե՛, մեղի հետ մեկտեղ պիտի գաս, որ իշխանության հանձնենք զքեզ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Բայց ի՞նչ գիտնամ, որ նույն ինքն կինս չէ... կեցե՛ք... սա... թողեք որ ապաց...


ՍՈԻՐ

Դեռ կը համարձակի՞ս... կինդ Թաղական Խորհրդարանն է... քալե՛:


ԵՐԿԱԹ

Ավելորդ խոսքեր չենք ուզեր։ Քալե՛։