Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ, բարկությամբ

Ի՞նչպես հանձնաժողով եք դուք...:


ԿԻՊԱՐ

Եվ ամեն բան պատրաստված է քանի մօրեն մեր ամուսնության հանդեսը կատարելու և չար լեզուները կարկելու համար։ Բայց ի՞նչ հարկ ստիպեց զձեզ հոս գալու։


ԱՆՈԻՅՇ

Անմեղ կնոջ մը պատիվը պահպանելու հարկը, տիկին Անույշը պաշտպանելու պետքը, որուն սիրականն կը կարծե զձեզ Պաղտասար աղբարը։


ԿԻՊԱՐ

Հիմա կը հասկնամ... հիմա միտքս կուգա, թե ինչպես Պաղտասար աղբար ունեցած է այդ սխալ կարծիքը... կարծեմ թե զձեզ տիկին Անույշի նմանցուցած է։


ԱՆՈԻՅՇ

Ոչ թե միայն նմանցուցած է, այլ կը պնդե, որ ես տիկին Անույշ ըլլամ։


ՍՈԻՐ

Ատոր պնդելուն ո՞վ կարևորություն կուտա։


ԿԻՊԱՐ

Դուք տիկին Անո՞ւյշն եք եղեր... խեղճ մարդ...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Դուն ես խեղճ մարդ։


ԿԻՊԱՐ, առ Սուր

Կարծեմ թե այդ մարդուն ուղեղը վնասված է և բարեսիրական գործ մը կը կատարեք, եթե Փրկիչ դնեք զինքն ու բժշկաց խնամոց հանձնեք։