Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Ես խենթ չեմ:


ԵՐԿԱԹ

Ես ալ կամաց կամաց կսկսիմ կարծել, թե ուղեղի պզտիկ հիվանդություն մունի այդ մարդը։


ՓԱՅԼԱԿ

Երկու տող նամակով մը Փրկիչ ղրկելու է ուրեմն զինքն. մեղք է խեղճ մարդուն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Խե՜նթ եք, ի՜նչ եք։


ՍՈԻՐ

Քիչ մը դուրս ելնենք, Պաղտասար աղբար։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ոչ, այս տունն իմս Է, տան տերն ես եմ։


ՓԱՅԼԱԿ

Մի՛ ստիպեր զմեզ խիստ միջոցներու դիմել։


ՊԱՂՏԱՍԱՐ

Դիմեցեք։


ԵՐԿԱԹ

Պարտավոր եք գիտնալ թե պաշտոնական մարմին մը կարող է յուր առաջադրած նպատակին հասնիլ, ուստի քաղցրությամբ կը հրավիրեմ զքեզ հոժարակամ ընկերակցիլ մեզ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ես խենթ չեմ։


ՍՈԻՐ

Բոլոր խենթերն այդպես կըսեն։


ԿԻՊԱՐ

Եթե խենթ չէ, չարագործ մէ։