Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեռ լրացած չէ։ Սենյակդ գնա՛, երեսդ լվա, իսկական դեմքըդ ստացի՛ր, հագուստդ փոխե՛ և ինձի սպասե՛։


ԱՆՈԻՅՇ

Կը հնազանդիմ։ Ի տեսություն։ (Կը մեկնի):


ՏԵՍԻԼ Ը.

ԿԻՊԱՐ

Գործը թեև հաջող երևույթ մունի առայժմ, սակայն կրնա փոխվիլ, եթե մեր խոստումը չկատարենք և չվճարենք այն նվերներն, զորս խոստացանք և որոնց միայն պարտավոր ենք մեր խնդրույն հաջողությունը։ Հիմակվնե աշխատինք ուրեմն այդ նվերները Պաղտասար աղբարեն փրցնելու միջոցներուն վրա խորհիլ:


ՏԵՍԻԼ Թ.

ԿԻՊԱՐ. ՓԱՅԼԱԿ, ՊԱՂՏԱՍԱՐ

ՓԱՅԼԱԿ

Ասանկ պարագաներու մեջ խոհեմությամբ վարվիլ հարկ է. սխալ մը որքան շուտ ուղղվի, այնքան փոքր կըլլա վնասը։ Կը շնորհավորեմ ուրեմն զձեզ, որ վերջապես ճանչցաք ձեր սխալն և որոշեցիք ուղղել զայն՝ հաշտվիլ ուզելով ձեր կնոջ հետ, որ կանանց դասուն մեջ իր առաքինությամբն կը փայլի:


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո՛, այո՛։ (Մեկուսի) Ես գիտեմ ընելիքս։


ՓԱՅԼԱԿ

Այս եղանակավ գայթակղությունն կը բառնա ի միջո. չար լեզուները կը պապանձին և հանձնաժողովս ալ ինքզինքն բարեբախտ կը համարի ձեր և ձեր կնոջ մեջտեղ պատվավոր հաշտություն մը գոյացնելուն համար։