Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թընցնեմ. մէկուն այո՛ կըսեմ, և մյուսին՝ ո՛չ, վերջապես չեմ ձգեր անանկ ժամ մը, հորում երկուքն ալ զիս կանչեն. բայց ինչո՞ւ համար երկարորեն ասոնց վրայոքը խոսիլ, գանք մեր կերակուրներուն[1] վրա։ Ի՜նչ անուշեղեններ էին, որ կերանք, թագուհիներու արմանի խմորեղեններ, ո՜հ, երբեք չպիտի մոռնամ հավկիթով շինված շաքարեղենները, որոնք բերնիս մեջ կարծես թե սառի պես կը հալեին, բայց այն գինին որչափ ուրախ կընե [2]մարդս, խմենք. եթե հարուստ մեկն ըլլայի, զվարթ ըլլելու համար ամեն օր առտվընե մինչև իրիկուն գինի կը խմեի: Այս Պորտոյի գինին մարդս կը քաջալերե՝ գիտէ՞ք: Չեմ գիտեր, բայց գինի չխմած ինքզինքս հիմակվան պես քաջասիրտ չէի գտնար. (Թեոփիլե կը մտնե) ի՜նչ ցնծություն. (Ուժգնակի) ի՜նչ ուրախություն. եթե այս միջոցին օրիորդ Մարգրիտը դեմս ելլե, իսկույն վիզը կը պլլվիմ, համբույրներ կառնում իր վարդակարմիր այտերեն (Տէրը կը տեսնե) և... և... և... (Կ’էլլա) և...


ԲԻՐԱԲ

Ինչո՞ւ չես շարունակեր։


ԿՈՄԻԿ

Քաջալերությունս կորուսի:


ԲԻՐԱԲ

Ի՞նչ է:


ԿՈՄԻԿ

Լռե՛։


ԲԻՐԱԲ

Ըսե՛, ըսե՛։


ԿՈՄԻԿ

Տե՛րս է, տե՛րս է։

  1. կերածներուն վրա=կերակուրներուն վրա
  2. [եղեր]