Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՅԼԱԿ

Այո՛, կատարյալ թյուրատեսություն։


ԿԻՊԱՐ

Մանավանդ թե առավել քան զթյուրատեսություն։


ՓԱՅԼԱԿ

Եվ ասանկ թյուրատեսության մը համար ո ր պատվավոր մարդը կրնա մեղադրել Պաղտասար աղբարը։


ԿԻՊԱՐ

Ոչ ոք։ Մարդս սխալական Է։


ՓԱՅԼԱԿ

Մանավանդ թե ամեն մարդ անգամ մալ պիտի տեսնե փորձով, թե քանի նախանձախնդիր Է Պաղտասար աղբար յուր պատվույն։


ԿԻՊԱՐ

Անտարակույս։ (Մեկուսի) Երթանք նվերներն ու Թագուհիին ու Մարթային տրվելիք վարձքն ճարելու ճամբա մը գտներ (Կ’երթան):


ՓԱՅԼԱԿ

Այս կերպով ձեր պատիվն ավելի ևս պիտի բարձրանա:


ՊԱՂՏԱՍԱՐ

Մեծապես շնորհակալ եմ։ (Մեկուսի) Երեսանց հաշտվելու է և այս դժոխքին ուրիշ մեկ ելքը փնտռելու է։


ՓԱՅԼԱԿ

Եվ առաջվնե ավելի սիրով պիտի ապրիք երջանկության մեջ, որ շատերու նախանձը պիտի շարժե: Ամուսնության մեջ պզտիկ վեճերն երբեմն սերն ավելնելու կը ծառայեն։ Գոհ եղեք, որ ասանկ պզտիկ վեճ մունեցաք։