Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ժ.

ՆՈՒՅՆՔ, ԵՐԿԱԹ, ԱՆՈԻՅՇ

ԵՐԿԱԹ

Թյուրատեսության վրա հիմնված սխալ մը վերջապես կուղղվի ի մեծ գոհունակության հանձնաժողովույս։ Զույգ մը սիրասուն ամոլներ, որք թյուրատեսության պատճառավ քիչ մը ժամանակ բաժնված էին իրարմե՝ կուգան այժմ վերստին միանալ։


ԱՆՈԻՅՇ

Կը խնդրեմ, միացման վրա մի՛ խոսիք։ Ուխտ ըրած եմ այսուհետև առանձին ապրիլ։


ՓԱՅԼԱԿ, առ Պաղտասար Գնա՛ ներումն խնդրել։


ԵՐԿԱԹ

Առանձին ապրելու համար ստեղծված չեք դուք, տիկին։


ԱՆՈԻՅՇ

Ոչ ալ ասանկ մարդու մը հետ, որ ամեն վայրկյան առիթ կը փնտռե յուր կինն վատահամբավելու և աշխարհի առջև ծաղու նշավակ ընելու։ Ա՜հ... վարժված չեմ ես Թաղական Խորհրդարաններու մեջ բանտարկվելու և հանդուրժելու, որ ներս մտնողն քսվի ինձի (Կուլա):


ՊԱՂՏԱՍԱՐ, մեկուսի

Օհ, օհ, օհ... ուրիշներն ալ քսվեր են... ուրա՜խ լեր, Պաղտասար։


ԱՆՈԻՅՇ, լալով

Մեկր շրջազգեստես քաշե, մյուսը կսմթտե, աս աչք ընե, այն համբույրներ ուղարկե, ես վարժված եմ ասանկ խայտառակությանց։


ԵՐԿԱԹ

Մի՛ լաք, ազնիվ տիկի՛ն, թյուրիմացության արդյունք Է այդ...։