Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՓԱՅԼԱԿ

Որ չկրնար երկրորդ անգամ տեղի ունենալ:


ՊԱՂՏԱՍԱՐ, մեկուսի

Եթե Փրկիչն աչքս չվախցներ...:


ՓԱՅԼԱԿ, առ Պաղտասար

Նկատելով, որ դուք եք այդ տխուր թյուրիմացության հեղինակ՝ կը հրավիրենք զձեզ, որ մխիթարական խոսքերով սրբեք ձեր տիկնոջն արտասուքը:


ԵՐԿԱԹ

Եվ կարելի եղածին չափ շուտ, եթե չեք ուզեր Փրկիչի յամբան բռնել:


ՊԱՂՏԱՍԱՐ, Անույշին մոտենալով

Մի՛ լար, տիկին մի լար, սրբե՛ արցունքդ... ես եղա թյուրիմացության պատճառ... դուն անմեղ ես, ես ալ անմեղ եմ, Կիպարն ալ անմեղ է, թյուրատեսություն կա գործին մեջ:


ՓԱՅԼԱԿ

Այո՛, և տեղեկագիրն ընդարձակորեն պիտի խոսի այս կետին վրա:


ԵՐԿԱԹ

Ջանացե՛ք անցյալն մոռնալու, տիկին:


ԱՆՈԻՅՇ

Կրնա՜ք երաշխավորել զիս, որ ուրիշ անգամ ասանկ թյուրատեսության մեջ չպիտի գտնվի:


ՓԱՅԼԱԿ

Այո՛, կ՝ապահովենք զքեզ:


ՊԱՂՏԱՍԱՐ, մեկուսի

Հետն ապրելու միտք չունիմ որ...